Բայրամովը կրկին խաղաղության պայմանագրի կնքման պայմաններն է հնչեցրել՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում

 |factor.am|
18:28 - 19 մարտի, 2025

Բայրամովը կրկին խաղաղության պայմանագրի կնքման պայմաններն է հնչեցրել՝ ՀՀ Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում |factor.am|

factor.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների համագործակցության հարցեր, տարածաշրջանային ներկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վիճակը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ տեղեկացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակի և խաղաղության գործընթացի մասին՝ Բայրամովը հայտարարել է, որ չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին՝ այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարել՝ իբր, «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները վերացնելու համար»։

Նաև ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ համապատասխան կառույցների վերացման անհրաժեշտությունը։ Նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել