factor.am: Ադրբեջանական բանակի զինծառայողներ Ռուսլան Գամիդովը և Ալի Իմանովը, վերադառնալով Գետաբեյի շրջանում տեղակայված իրենց հերթապահ կետից, մառախլապատ եղանակային պայմաններում ձնահյուսքի մեջ են հայտնվել։
Այս մասին ասվում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ Նշվում է, որ չնայած դժվարանցանելի տեղանքով բարձր լեռնային գոտում եղանակային անբարենպաստ պայմաններին՝ անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ որոնողական աշխատանքներ՝ զինծառայողներին հայտնաբերելու համար։
comment.count (0)