Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ. ԱԳՆ խոսնակ
 |azatutyun.am|
21:51 - 20 մարտի, 2025

Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ. ԱԳՆ խոսնակ |azatutyun.am|

azatutyun.am: Ցամաքային ճանապարհով Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու լոգիստիկ հարցերը քննարկվել և համաձայնեցվել են Թուրքիայի հետ գործող դիվանագիտական խողովակներով, «Ազատության» հարցին ի պատասխան՝ հատնում է ԱԳՆ խոսնակ Անի բադալյանը:

«Ազատությանը» մասնավորապես հարցրել էր՝ արդյոք Երևան-Անկարա մակարդակում է ձեռք բերվել Մարգարայի անցակետը 10 օրով բացելու որոշումը:

Հայաստանը Թուրքիային կապող՝ 32 տարի փակված Մարգարայի կամուրջը վաղվանից տասն օրով կբացվի՝ դարձյալ մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Կառավարության այսօր ընդունած որոշման համաձայն՝ Հայաստանը մարդասիրական օգնությունը Սիրիա է ուղարկելու։

Պաշտոնական Անկարան բազմիցս է հայտարարել՝ սահմանը կբացվի հայ - ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ - թուրքական և հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել