Հայաստանի կողմից մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ
 |civilnet.am|
13:44 - 24 մարտի, 2025

Հայաստանի կողմից մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կողմից մարդասիրական օգնությունը հասել է Սիրիայի Հալեպ քաղաք։ Այս մասին հայտնում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» պարբերականը։

Մարդասիրական օգնությունը Հալեպի փոխնահանգապետ Ֆավազ Հիլալիին է փոխանցել Սիրիայում ՀՀ դեսպան Ռուբեն Խարազյանը։

«Պատմությունը փաստում է, որ սիրիացի և հայ ժողովուրդները բարեկամական հարաբերություններ ու փոխադարձ աջակցություն են ունեցել։ Հուսով ենք, որ սիրիացի ժողովուրդը կհաղթահարի այս մարտահրավերները, և Սիրիան նորից կծաղկի»,- ասել է ՀՀ դեսպանը։

Հալեպի փոխնահանգապետն իր շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայաստանի կառավարությանը՝ Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Նա շեշտել է, որ Հայաստան-Սիրիա բարեկամական հարաբերություններն ամուր հիմքի վրա են։

Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը ներառում է սնունդ և բժշկական պարագաներ, որոնք կօգնեն մեղմել պատերազմի և ճգնաժամի հետևանքները բարեկամ սիրիացի ժողովրդի համար:

Հումանիտար բեռները Սիրիա են մեկնել հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետով։Հայաստանից Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու նպատակով Հայաստան-Թուրքիա փակ սահմանի անցակետը բացվել է մարտի 21-ին՝ տասն օրով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել