factor.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցի մասին մանրամասներ է ներկայացրել Պետքարտուղարությունը։
Պետդեպի մամուլի խոսնակ Թեմմի Բրյուսի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը, որպես ռազմավարական գործընկերներ։
«Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը և ընդգծել տևական խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը դադարեցնելու և Հարավային Կովկասում անվտանգություն ու բարգավաճում բերելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարն ու ՀՀ վարչապետը համաձայնել են, որ Հարավային Կովկասում էսկալացիան ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։
comment.count (0)