azatutyun.am: «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի» վերաբերյալ հարցի քննությունը Սահմանադրական դատարանում ավարտվել է. ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշելու արդյոք օրենքը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը, թե՝ ոչ: Դեռ հայտնի չէ, թե երբ կհրապարակվի որոշումը: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՍԴ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն:
Ընդդիմության դիմումի հիման «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը» երկու տարուց ավելի վիճարկվում է Սահմանադրական դատարանում: Բարձր դատարանը չի պարզաբանում, թե իր քննության ընթացքում ինչու չի կասեցրել օրենքի կիրառումը:
Մինչև օրս կայացված 12 վճիռներով պետությանն է վերադարձվել ավելի քան 17 միլիոն դոլար։ Անցած տարիներին դատարան են ուղարկել 136 հայցադիմում՝ ավելի քան 527 միլիարդ դրամի, նաև՝ 270 շարժական, 1381 անշարժ գույքի բռնագանձման պահանջով:
comment.count (0)