ԵԱ. Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում է
 |sport.news.am|
16:10 - 07 ապրիլի, 2025

ԵԱ. Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում է |sport.news.am|

sport.news.am: Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը վստահ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ: 70 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում նա 4:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Ալեքսեյ Բորուտայի նկատմամբ եւ երեկոյան մրցահերթում կպայքարի եզրափակիչի ուղեգրի համար:

Կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանի մրցակիցը կլինի Եվրոպայի փոխչեմպիոն, վրացի Ակակի Կեմերտելիձեն:

Մեկնարկային գոտեմարտում Անդրեասյանը 10:0 հաշվով հաղթել էր լեհ Մատեուս Լուժինսկիին:

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Տոկիո-2020 եւ Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մասնակից Վազգեն Թեւանյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում մրցեց UWW դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Իսլամ Գուսեինովի հետ եւ 3:0 հաշվով հաղթանակ տարավ:  Քառորդ եզրափակիչում Թեւանյանի մրցակիցը կլինի Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Իբրահիմ Իբրահիմովը:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը (57 կգ) քառորդ եզրափակիչում գոտեմարտեց կլինի Եվրոպայի փոխչեմպիոն, ռուսաստանցի Նաչեն Մոնգուշի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:

79 կգ քաշային Հայկ Պապիկյանը որակավորման փուլում 0:10 հաշվով պարտվեց  ուկրաինացի Վասիլի Միխայլովին: 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը մեկնարկային գոտեմարտում 0:10 հաշվով զիջեց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Մագոմեդ Կուրբանովին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել