news.am: Եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր մեկնաբանությունները կամ գործողությունները կառուցեինք, կարծում եմ շատ սխալ տեղում կլինեին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց ԱՆԻՖ-ի գործով դատախազը գալու է իր հետեւից, եւ դա պայմանավորված է ՔՊ վարչության ընտրություններից առաջ իրեն չեզոքացնելու ցանկությամբ:
«Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- ասաց նա:
Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ինքն ի՞նչ հարաբերություններ ունի, Ավինյանը պատասխանեց. «Մտերիմ»:
comment.count (0)