«Դա նաև մեր հաղթանակն է». Սիմոնյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշման մասին
 |azatutyun.am|
15:19 - 15 ապրիլի, 2025

«Դա նաև մեր հաղթանակն է». Սիմոնյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի 9- ը նաև մեր հաղթանակն է, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես բացատրեց վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը։

«Էդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300 հազար հայ մարդ զոհվել է, դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի և այլ բաների հետ: ԵՄ -ի շատ ղեկավարներ այցելում են Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահի հետ բանակցում, այսինքն՝ Հայաստանը պետք է ամեն ինչ դնի մի կողմ որ հանկարծ ԵՄ -ի պաշտոնյա... դա իրենց տեսակետն է, սա՝ մեր», - ասաց Սիմոնյանը։

Իսկ թե ինչո՞ւ անցած տարի վարչապետը չգնաց այդ նույն տոնին, ԱԺ նախագահն ասաց՝ անցած տարի այլ իրականություն էր, աշխարհը փոխվում է:

Նիկոլ Փաշինյանի մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել