Զելենսկին պաշտոնից հեռացրել է Սումիի ռազմական վարչակազմի ղեկավարին ռուսական հարձակումից հետո
 |factor.am|
18:41 - 15 ապրիլի, 2025

Զելենսկին պաշտոնից հեռացրել է Սումիի ռազմական վարչակազմի ղեկավարին ռուսական հարձակումից հետո |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Սումիի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխին։ Այս մասին հաղորդում է «Суспiльне»-ն։

Գերագույն Ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը համաձայնություն է տվել Արտյուխի պաշտոնանկությանը։

Կառավարությունը նաև հաստատել է Օլեգ Գրիգորովի նշանակումը այդ պաշտոնում։

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի առավոտյան ռուսական զորքերը Սումիի կենտրոնին հարվածել էին երկու «Իսկանդեր-Մ» հրթիռներով։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 35 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Հաջորդ օրը Արտյուխը հայտարարել էր, որ հրթիռային հարվածի օրը քաղաքում նախատեսված էր ուկրաինացի զինվորների պարգևատրման արարողություն։

ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել էր, որ հարվածի թիրախը եղել է Ուկրաինայի զինված ուժերի «Սևերսկի» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարական շտաբի հանդիպման վայրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել