«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
21:27 - 23 ապրիլի, 2025

«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Ապրիլի 22-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկել են կալանավորված անձ Ս. Հ.-ի անվամբ ներկայացված սառնարանը: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։ 

Արդյունքում՝ սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 14 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 8 լար և 1 լիցքավորիչ, 3 wi-fi սարք, 2 բաժանորդային քարտ և բջջային հեռախոսի 4 պաշտպանիչ:

Նախապատրաստվում են նյութեր:

Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել