1lurer.am: Իրանը նախկինի պես ձգտում է իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-Իրան բանակցության հերթական փուլի հետաձգումը։
«Օմանի և ԱՄՆ գործընկերների հետ համատեղ մենք որոշում ենք կայացրել լոգիստիկ և տեխնիկական պատճառներով հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը։ Իրանի կողմից կարող եմ ասել՝ որևէ փոփոխություն չկա բանակցության ճանապարհով կարգավորման հասնելու մեր վճռականության հարցում»,- X-ի իր էջում գրել է նախարարը։
Արաղչին հավելել է, որ Իսլամական Հանրապետությունը «ավելի քան երբևէ վճռական է հասնել արդար ու հավասարակշռված համաձայնության, որը կապահովի պատժամիջոցների դադարեցում ու վստահություն կստեղծի, որ Իրանի միջուկային ծրագիրն ընդմիշտ խաղաղ կլինի՝ Իրանի իրավունքների լիարժեք հարգմամբ»։
comment.count (0)