Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին
 |1lurer.am|
09:13 - 16 մայիսի, 2025

Մեր Սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն չկա․ վարչապետի պատասխանն՝ ադրբեջանցի լրագրողին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով․

«Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին, ով ներկայացավ որպես Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից»։

Նա անդրադարձել է Ադրբեջանից բարձրագույն մակարդակով հնչող մտահոգություններին, թե ՀՀ սահմանադրությունը տարածքային հավակնություններ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Վարչապետն ընդգծել է՝ մտահոգությունների փարատման ամենակարճ ճանապարհը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, քանի որ դրա վավերացման դեպքում արդեն բարձր օրենսդրական մակարդակով կարձանագրվի, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի Ադրբեջանի, ընդհանրապես՝ հարևանների նկատմամբ։

«Մենք ևս մտահոգ ենք, Ադրբեջանի սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային հավակնություններ ՀՀ նկատմամբ, բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, քանի որ տեսնում ենք՝ խաղաղության պայմանագրի նախագծում այդ հարցին լուծում է տրված»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել