lragir.am։ Մեր զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, Արթուր Վանեցյանը հաստատել է, որ նախօրեին տարածված հայտարարությունն իր և իր օգնականի կողմից է գրված եղել։ Տեսակետ կա, որ ուժային կառույցի ղեկավարը քաղաքական հայտարարություն անելու իրավունք չուներ։
Բոլոր դեպքերում, երբ ԱԱԾ ղեկավարը հայտարարություն է տարածում, ինքն ավելի շատ փաստում է, որ ԱԱԾ պետի պաշտոնը դիտարկել է որպես քաղաքական պաշտոն, և սա ավելի շատ խոսում է իր վերաբերմունքի մասին։
Ավելին՝ եթե ինքը նման հայտարարություն անում է հիմա, իսկ նախկինում որևէ անդրադարձ չի կատարել որևէ ներքաղաքական իրադարձությանը, ուղղակի հարց է առաջանում՝ արդյոք ինքը զբաղվե՞լ է ԱԱԾ գործառույթների իրականացմամբ, թե զուգահեռաբար նաև քաղաքական գործընթացներով է հետաքրքրվել։
Բոլոր դեպքերում նշեմ, որ, իհարկե, մի քիչ տարօրինակ է, երբ գեներալի կոչումը ստանալուց հետո ինքը որոշում է քաղաքական գնահատականներ հնչեցնել։ Չեմ կարծում, թե սա կարող է երաշխիք հանդիսանալ, որ ինքը կարող է հաջողակ լինել քաղաքականության մեջ։
Արդյոք առաջիկայում ավելի պարզ կդառնա այս հրաժարականի դրդապատճառը։
Չեմ կարծում, թե Վանեցյանը քաղաքական իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ այնպիսի տեղեկատվության է տիրապետում, որը կարող է անակնկալ կամ սենսացիա լինել։ Նորմալ պրոցես է, երբ իշխանության ձևավորման և կայացման ընթացքում նման հարցեր առաջ գան։
Ըստ էության՝ հեղափոխությունից հետո սա նոր իրավիճակ է, երբ ժողովրդավարության վերականգնումը այնքան էլ հարթ չի կարող լինել, որովհետև փնտրտուքները, որոնումներն անխուսափելիորեն ուղեկցելու են։
Վանեցյանը բացարձակապես որևէ հղում չի կատարում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի նահանջի մասին կամ քաղաքական իշխանության կողմից հայտարարված ուղենիշները փոխելու մասին։
Այսինքն՝ չկա մի հարց, որ վկայի, որ այսօրվա քաղաքական իշխանությունը հրաժարվում է ինչ-որ արժեքներից։ Իսկ մնացածը գուցե իր անձնական ընկալումներն են, միջանձնային հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ դեպքում առավել ևս չի կարող լուրջ հիմք հանդիսանալ որպես քաղաքական միավոր հայտ ներկայացնելու համար։
Շարունակությունը՝ lragir.am-ում
comment.count (0)