lragir.am: «Որոշ ուժերի պահվածքը Երևանում, այսպես ասած, աղբի ճգնաժամի հետ կապված, ամոթալի է: Փոխանակ վեր հանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է դա ստեղծվել, թուր ու թվանքն առել են, ընկել են վեց ամիս առաջ պաշտոնն ստանձնած քաղաքապետի հետևից, ով երկու ամսում էս հարցը լուծեց»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ աղբահանության հարցը լուծման ընթացում է: «Ես չեմ կասկածում, որ Երևան քաղաքում աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ: Հայաստանի պատմության մեջ Երևան քաղաքն ավելի բարձր մակարդակի աղբահանություն չի ունենալու»,- ասաց նա:
Նա նշեց, որ աղբահանության դեմ խոսող ուժերը մտածում էին, որ դա իրենց համար քաղաքական վերակենդանացման լուրջ թեմա է: «Էլ չէին ասում, որ էդ աղբի թեման էլի գնալու է կոռուպցիոն քրեական գործերով… կա որոշակի հնարավորություն, որ կհասնի»,- հավելեց վարչապետը:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)