Թովմասյանի փաստաբանը կվիճարկի ՍԴ նախագահին մեղադրյալ ներգրավելու՝ դատախազության որոշումը |azatutyun.am|
12:12 - 21 հունվարի, 2020

Թովմասյանի փաստաբանը կվիճարկի ՍԴ նախագահին մեղադրյալ ներգրավելու՝ դատախազության որոշումը |azatutyun.am|

azatutyun.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պետրոս Մակյանը կքննի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանի բողոքն՝ ուղղված Գլխավոր դատախազության դեմ: ՍԴ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն ասաց, որ դատարանում վիճարկում է անձեռնմխելիությամբ օժտված Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազության որոշումը:

Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Քրեական գործն առնչվում է Թովմասյանի՝ արդարադատության նախարար աշխատելու շրջանին: Նրա սանիկին՝ Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա Նորայր Փանոսյանին ավելի վաղ էր մեղադրանք առաջադրվել, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ տվյալներ է ձեռք բերել հանցագործություններին Հրայր Թովմասյանի ուղղակի մասնակցության վերաբերյալ, հիմնավորվել է, որ Թովմասյանը ձեռք է բերել «Կենտրոն» նոտարական գրասենյակի տարածքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել