Արման Բաբաջանյանն առաջարկում է զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու համար ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծել
20:38 - 12 փետրվարի, 2020

Արման Բաբաջանյանն առաջարկում է զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու համար ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծել

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը բանակում զինվորների մահվան դեպքերն ուսումնասիրելու եւ քննելու նպատակով ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկ է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Այս մասին Բաբաջանյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում: 

«Այսօր կրկին զոհ ունենք բանակում: Դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը:

Վերջին շրջանի թույլատրելիության սահմանը հատող մահվան դեպքերը ուսումնասիրելու ու քննելու նպատակով Ազգային Ժողովում պետք է ստեղծել աշխատանքային խումբ՝ զինված ուժերի ղեկավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում արձանագրվող մահվան դեպքերի պատճառները քննարկելու ու նմանատիպ դեպքերը կանխարգելելու նպատակով։ Աշխատանքային խումբ ստեղծելու համապատասխան առաջարկը ներկայացրել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին»,- ասված է Բաբաջանյանի հրապարակման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել