armtimes.com: «Ռազմիկ Աբրահամյանին նոր մեղադրանք առաջադրելու որոշման մեջ քննիչը ներկայացրել է նոր դրվագներ»,- այս մասին քիչ առաջ ասաց Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանը:
Թե կոնկրետ ինչ փաստեր են դրվել մեղադրանքի հիմքում, պաշտպանը չմանրամասնեց՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է, միայն պնդեց. «Բոլոր նոր դրվագները, ինչպես նախորդները, հորինված են»:
Պաշտպանի խոսքով՝ Աբրահամյանի նոր մեղադրանքն անհիմն է։ Պաշտպանի կարծիքով՝ ծնողները հրաժարվել են, երեխաներին տարել մանկատուն, ինչից հետո եկել, ասում են՝ ո՞ւր են մեր երեխաները:
comment.count (0)