ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին |aysor.am|
14:20 - 27 փետրվարի, 2020

ՀԱՊԿ-ը կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է. ՌԴ դեսպանը՝ ԼՂ հակամարտության մասին |aysor.am|

aysor.am: ՀԱՊԿ-ն ու հայ-ռուսական համագործակցությունը անվտանգության ոլորտում կարող են ապահովել կայունություն հայ-ադրբեջանական սահմանին, նման կարծիք լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին առաջացած էսկալացիայի մասին հարցին, մասնավորապես, դիտարկմանը, որ ադրրբեջանական կողմից կրակոցներ են հնչում, դեսպանն ասաց.

«ՀԱՊԿ-ը խաղում է կարևոր դեր այն հարցում, որ իրադրությունը բացասական ուղղությամբ և սցենարով չզարգանա և էսկալացիա տեղի չունենա: Սա շատ կարևոր և ծանրակշիռ անվտանգության բարձիկ է: ՀԱՊԿ շրջանակում նաև կա հայ-ռուսական երկկողմանի համագործակցություն անվատնգության ոլորտում: Կարծում եմ, այս ֆակտորները բավականին ծանրակշիռ են խաղաղություն և կայունությունուն հաստատելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել