Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը փակ կլինեն. Ալեն Սիմոնյան |lragir.am|

11:25 - 03 հունիսի, 2019

lragir.am: Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերը ամենայն հավանականությամբ փակ կանցկացվեն։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ փակ են լինելու, որովհետև հարցը վերաբերում է բանակին, անվտանգությանը։ «Մենք չգիտենք, թե ինչ կարող ենք լսել ու իմանալ։ Մենք պատերազմող երկիր ենք, և կարծում եմ՝ պետք է լինի փակ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել