Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող կարանտինային ռեժիմը |tert.am|
11:42 - 01 ապրիլի, 2020

Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող կարանտինային ռեժիմը |tert.am|

tert.am: Մարտի վերջին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում չեղարկվել է երկու ամիս առաջ հայտարարված կարանտինային ռեժիմը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ այստեղ վարակման ոչ մի դեպք չի գրանցվել: Այս մասին գրում է meduza.io կայքը: Քաղաքում արդեն աշխատանքն են վերսկսել ձեռնարկությունների մեծ մասն ու քաղաքային տրանսպորտը: Ապրիլի 8-ից ամբողջովին կչեղարկվեն այլ բնակավայրերի հետ հաղորդակցության արգելքները:

Ուհանն առաջին քաղաքն էր աշխարհում, որտեղից 2019 թվականի դեկտեմբերին սկսվեց կորոնավիրուսի տարածումը: Համաճարակի ընթացքում քաղաքի 11 միլիոն բնակիչներից 50 000-ը վարակվեցին կորոնավիրուսով, 2500 մարդ մահացավ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել