Հեռավար կրթության հնարավորությունները և առաջացած խնդիրները. պատմում են աշակերտներն ու ուսուցիչները |armenpress.am|
09:49 - 08 ապրիլի, 2020

Հեռավար կրթության հնարավորությունները և առաջացած խնդիրները. պատմում են աշակերտներն ու ուսուցիչները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց ի վեր դասերը դասասենյակներից տեղափոխվեցին օնլայն տիրույթ: Եթե նախկինում սմարթֆոնները աշակերտներին խանգարում էին դասի վրա կենտրոնանալուց, ապա այսօր առանց դրանց պարզապես հնարավոր չէ: Ուսուցիչները ստեղծված իրավիճակում հեռավար դասերը համարում են փրկություն, այսպիսով թույլ չեն տալիս երեխաներին մոռանալ սովորածը, օգտվում են համացանցի ընձեռած այլ հնարավորություններից, սակայն միևնույն է նախընտրում են դասերի անցկացման «ավանդական տարբերակը»: Զրույցում աշակերտները կարծես թե ևս «ավանդական տարբերակի» կողմնակիցն էին:

Արտաշատի համար 3 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Հրանուշ Վարդանյանը ստեղծված պայմաններում կրթության այս տարերակը համարում է պարզապես փրկություն: Նա հիշում է՝ 1990-ականներին վառարնների մոտ դաս անցկացնելն երբեմն ավելի դժվար էր, դասերը երբեմն 15-20 րոպե էին տևում կամ ինչ-որ ժամանակով ընդհատվում:  Պատմության ուսուցչուհին դասերն անցկացնում է հայտնի Zօօm-ով և Viber-ով, հարմարվում է աշակերտների հնարավորություններին: «Չի կարելի պարտադրել մեկ ծրագիր, որ աշակերտը ներգրավվի:

Պետք է այնպես անել, որ աշակերտը ներգրավված լինի՝ ըստ իր հնարավորության: Սակայն երեխաները մեծ պատասխանատվությամբ ու սիրով են ներգրավվում»,-նկատեց Վարդանյանը:

Դասապրոցեսին երբեմն խանգարում են միայն տեխնիկական խնդիրները: Ուսուցչուհին նկատեց՝ որոշ ընտանիքներում կապ հաստատելու համար մեկ տեխնիկա կա, իսկ տանը աշակերտները մի քանիսն են, այսպիսով նրանցից մեկն ու մեկը տուժում է: Վարդանյանն ըմբռնումով է մոտենում, լրացուցիչ հանձնարարականներ այս ընթացքում շատ չի տալիս, սակայն երբեմն օգտվում է համացանցի ընձեռած հնարավորություններից, աշակերտներին ուղարկում է դասերի թեմաների վերաբերյալ տարբեր տեսանյութեր, որոնք հնարավորություն են տալիս ուսուցչից բացի լսել օրինակ մեկ այլ դասախոսի:

Օնլայն դասերին «գլուխ պահող» աշակերտներ ևս լինում են, սակայն ուսուցչուհին նկատեց՝ այնպես, ինչպես սովորական դասերի ժամանակ է պատահում: Տեխնիկական խնդիրներից զատ, Վարդանյանը հեռավար կրթության տարբերակում գտել է նաև դրական կողմեր. «Հիմա ծնողներն էլ աշակերտների կողքին են, նրանք ավելի զգոն են: Ծնողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում»։ Աշակերտ-ուսուցիչ անմիջական շփումը, սակայն, ոչնչով չի փոխարինվի: 

Նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Հայկ Սայադյանին տնից դաս անելն այնքան էլ դուր չի գալիս, բայց միևնույն ժամանակ հասկանում է՝ անհրաժեշտ է: «Օրինակ իմ հեռախոսի հետ խնդիր է առաջանում, երբեմն ձայները չեմ լսում»,-ասում է նա:

Սակայն Հայկն այս ամենում դրական կողմ ևս գտել է. «Տնայիններս անում եմ, երբ ուզում եմ»,-կատակում է: 

Առարկաների մի հատվածի առաջադրանքները Հայկը ստանում է Viber-ով, անում դրանք, նկարում և ուղարկում ուսուցչին: Ոգևորությամբ է նշում. «Դասատուն ասում է՝ եթե չեք հասկանում, զանգեք, կպատասխանեմ: Մենք էլ զանգում ենք»:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել