Կորոնավիրուսով վարակված զինծառայողների վիճակը լավ է։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նշեց, որ թիվը չի փոխվել, 6 զինծառայող են. «Այդ 6 զինծառայողներից 1-ը թեթեւ ջերմություն ունի, իսկ 5-ի մոտ ամեն ինչ նորմալ է։ Գալիք 2 օրվա ընթացքում թեստավորում կանենք, հույս ունենանք, որ արդեն բացասական կլինի պատասխանը»։
Նրա խոսքով՝ թեթեւ ջերմություն ունեցող զինծառայողի մոտ այլ խնդիր չկա, եւ նրա վիճակը եւս նորմալ է։
Անդրադառնալով մեկուսացվածներին՝ ՊՆ մամուլի խոսնակն ասաց. «Մեկուսացվածների մոտ եւս խնդիր չկա։ 14 օրը լրանալուն պես իրենք եւս թեստավորում կանցնեն եւ արդեն ելնելով պատասխանից՝ կշարունակեն իրենց ծառայությունը»։
comment.count (0)