ԱԺ-ն ընդունեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տոներին արձակուրդ տվող նախագիծը  |armenpress.am|
10:53 - 16 ապրիլի, 2020

ԱԺ-ն ընդունեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տոներին արձակուրդ տվող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկում է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տրվի:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ապրիլի 16-ի նիստում ստացավ 114 «կողմ», 3 «ձեռնպահ» ձայներ: 

Նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ հինգերորդ կետով, այն է՝ ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի քան, տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել