Համընդհանուր հայտարարագրումն իմ կարծիքով պետք է պարտադիր անենք. վարչապետ |tert.am|
17:36 - 06 մայիսի, 2020

Համընդհանուր հայտարարագրումն իմ կարծիքով պետք է պարտադիր անենք. վարչապետ |tert.am|

tert.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կորոնավիրուսի ճգնաժամը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ կա համընդհանուր հայտարարագրման մեխանիզմի անհրաժեշտություն: Այս մասին այսօր Ազգային  ժողովում ասաց Նիկոլ Փաշինյանն ասաց՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին՝ կապված հայտարարագրումների հետ:

«Համընդհանուր հայտարարագրումն իմ կարծիքով պետք է պարտադիր անենք: Եվ հիմա առավել ևս դրանում համոզված եմ: Անցյալ տարի, երբ սրա մասին հայտարարում էինք, աղմուկ էր բարձրանում: Հիմա չենք կարողանում գտնել այն բաժանորդին, որը մեր օգնության կարիքը ունի: Եթե ունենայինք համընդհանուր հայտարարագրման համակարգ, կտեսնեինք, թե ովքեր են այն քաղաքացիները, որոնց եկամուտը ամսական մինչև 50 հազար է, 100 հազար է, 1 մլն և ավելի է: Եվ այդ մի գործիքի կիրառմամբ՝ հիմա ես ստիպված չէի լինի ասել՝ 20 հազար դրամ ավել գումար ենք փոխանցել, հանեք, տվեք ձեր կարիքավոր հարևանին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, որ եթե համընդհանուր հայտարարգում լիներ, Կառավարությունն իր որոշմամբ հասցեական 100 տոկոսով կփոխանցեր գումարները: Նա նշեց, որ դա կօգնի նաւ հասցեական աջակցություն տրամադրելուն, և կարող է պարզվել, որ սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել են մարդիկ, որոնք դրա կարիքը չունեին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել