Ադրբեջանի արգեսիան պետք է անհապաղ դադարեցվի. Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարությունը

 |armenpress.am|
22:15 - 17 հուլիսի, 2020

Ադրբեջանի արգեսիան պետք է անհապաղ դադարեցվի. Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ագրեսիան պետք է անհապաղ դադարեցվի, և միջազգային հանրության պարտավորությունն է ապահովել հայ բնակչության պաշտպանությունը՝ խուսափելու համար հակամարտության ընդհանրացումից, որը կարող է բերել Կովկասի բռնկմանը: Այս մասին ասված է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հայտարարության մեջ:

«Հայ ժողովուրդը հսկայական զոհաբերության գնով ցուցադրել է ազատության և ժողովրդավարության հանդեպ իր նվիրվածությունը: Այս ոգով է, որ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, որպես հակամարտության խաղաղ կարգավորման առաջին քայլ, պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետությունը»,-նշված է հայտարարության մեջ:

Հայտարարությունն ընդգծում է՝ Ադրբեջանը սաստիկ հարձակում է սկսել Հայաստանի Հանրապետության վրա Տավուշի շրջանի ուղղությամբ: Այս հարձակողական գործողությունների ընթացքում Բաքուն օգտագործել է հրետանային տեխնիկա, տանկեր և անօդաչու ինքնաթիռներ՝ ոչնչացնելով քաղաքացիական ենթակառուցվածքներ և պատճառելով մարդկային զոհեր: Երևանը ստիպված է եղել համարժեք պատասխան տալ:

«Եվ եթե բախումները հաճախակի են եղել սահմանին, ապա 2016 թվականից հետո այս մարտերն ամենալուրջն են: Այս հարձակումը պետք է կապել վերջերս Իլհամ Ալիևի հայտարարության հետ, ըստ որի պետք է հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ բանակցություններից և գտնել ռազմական լուծում: Հայերով բնակեցված այս շրջանը, հետագայում Հայաստանին միանալու նպատակով, ժողովրդավարորեն հռչակել է իր անկախությունը 1991 թվականին, մինչդեռ Ադրբեջանը ձեռնարկեց սարսափելի պատերազմ, որը, ջարդերի տանող ցեղասպան քաղաքականությամբ, հասցրեց մարդասիրական աղետի: Այս նոր ճգնաժամը ծագում է նաև Ադրբեջանի գլխավոր աջակից Թուրքիայի կողմից վարվող դաժան և էքսպանսիոնիստական քաղաքականությունից: Վերջերս Բաքու կատարած ուղևորության ժամանակ Ռ.Թ. Էրդողանը հորդորեց վերսկսել բախումները»,-նշվել է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել