270 միլիոն դրամ՝ Հայաստանի թվային քարտեզագրման և տեղանքի թվային մոդելի ստեղծման նպատակով |hetq.am|
09:22 - 25 հուլիսի, 2019

270 միլիոն դրամ՝ Հայաստանի թվային քարտեզագրման և տեղանքի թվային մոդելի ստեղծման նպատակով |hetq.am|

hetq.am։ Կառավարությունը 270 միլիոն դրամ հատկացրեց Կադաստրի պետական կոմիտեին Հայաստանի՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման աշխատանքների իրականացման նպատակով:

Կոմիտեն հայտնել է, որ այս աշխատանքները կենսական նշանակություն ունեն ժամանակագրական կանոնավոր հաճախականության, բարձր ճշգրտության տեղանքի թվային մոդել ու հատակագծեր սահմանելու համար։

Ըստ կադաստրի կոմիտեի, Կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակներում անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նախատեսում է առաջին անգամ ստանալ Հայաստանի ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը և տեղանքի թվային մոդելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել