Ամենայն հավանականությամբ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի. Ջրային կոմիտեի նախագահ |armenpress.am|
15:05 - 23 հուլիսի, 2020

Ամենայն հավանականությամբ Սևանից հավելյալ ջրառի անհրաժեշտություն չի լինի. Ջրային կոմիտեի նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում այս տարի տեղումների առումով եղանակային պայմանները բարենպաստ չեն եղել, և որոշ հատվածներում հայտարարված է սակավաջուր տարի: Այդ իսկ պատճառով վերջին տվյալների համաձայն, նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ, Սևանից 19 մլն խմ-ով ավելի ջրառ է իրականացվել:

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ, չնայած դրան, Արփա-Սևան թունելով լիճ է տեղափոխվել մոտ 20 մլն խմ ջուր:

«Ինչպես գիտեք, գետերում ջրերի սակավաջրություն է եղել, դա է պատճառը, որ ներկա փուլում այդքան ջուր է վերցվել: Տաք ձմեռը խիստ ազդեց ջրամբարների լցվածության վրա: Ամեն դեպքում, հաշվի առնելով ոռոգվող տարածքների մեր ունեցած պլանները, կարող ենք ասել, որ ամենայն հավանականությամբ, եղած ջուրը կբավարարի, և Սևանին հավելյալ դիմելու անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Կարեն Սարգսյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել