Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂ հակամարտության էությունը․ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |shantnews.am|
22:04 - 31 հուլիսի, 2020

Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու ԼՂ հակամարտության էությունը․ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան |shantnews.am|

shantnews.am: Հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ Ուկրաինան նույնպես այն պետությունների թվում էր, որ ոչ թե լարվածությունը նվազեցնելու կոչեր արեց, այլ աջակցություն հայտնեց Ադրբեջանին։ Այս հարցին այսօր «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ պատասխանել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Կարծես Ուկրաինան բարդույթ ունի ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, ընկալելու այն լրջագույն սպառնալիքները, որոնց բախվում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, այն իրական սպառնալիքը, որ սպառնում է մեր տարածաշրջանի անվտանգությանը։ Եվ բարդույթ ունի տարանջատելու կոնֆլիկտները և գնահատելու կոնֆլիկտները ըստ իրենց արժանիքի, ըստ իրենց էության, ըստ իրենց պատմության։ Եվ այդ առումով է, որ մենք այստեղ ունենք անհամաձայնություն»,- նշել է Մնացականյանը։

Նախարարի խոսքերով՝ հայկական կողմը վերջին երկու տարվա ընթացքում այս հարցով աշխատում է Ուկրաինայի իշխանությունների հետ, քանի որ ուկրաինական ժողովրդի հետ որևէ անհամաձայնություն չկա։ Մնացականյանի խոսքերով՝ Հայաստանը շարունակելու է անընդունելի համարել այդպիսի հայտարարությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել