lragir.am: Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
- Ինչպե՞ս եք գնահատում Դավիթ Տոնոյանի պատասխանն Ալիևին: Մասնավորապես Ալիևի հայտարարությանը, թե «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները», Տոնոյանն ասում է, որ որպես պաշտպանության նախարար կուզենար հասկանալ, թե այդ երբ է այդ ուշը: Իսկ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններին, թե իրենք պատրաստ են ռազմական գործողություններ սկսել և միայն սպասում են հրամանի, Տոնոյանն ասել է. «Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի»: Ձեր կարծիքով ի՞նչ է Ադրբեջանն ակնարկում «քանի դեռ ուշ չէ» արտահայտությամբ:
- Ես կարծում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների արձագանքները Իլհամ Ալիևին սթափեցնելու կոչ էին, որովհետև Տոնոյանը շատ կիրառական հարց է տվել, թե «որն է այդ ուշը»՝ կոչ անելով դուրս գալ այդ քարոզչական ամպագոռգոռ հայտարարությունների դաշտից և վերադառնալ դիվանագիտական քննարկումների դաշտ, որովհետև դա առաջին հերթին բխում է Ադրբեջանի շահերից:
Ես կարծում եմ՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության կարևոր նպատակներից մեկը հենց դա էր՝ հիշեցնել Ալիևին, որ ինքը կանգնած է հաղթած բանակի դեմ հանդիման և նմանատիպ ամպագոռգոռ հայտարարությունները կամ դրան հաջորդող ցանկացած հավանական սադրանք ավելի քան համարժեք պատասխան է ստանալու Հայաստանի և Արցախի զինված ուժերի ու պաշտպանության բանակի կողմից: Սա էր կարևոր ուղերձը՝ ուղղված Ադրբեջանի նախագահին: Սա սթափեցնող ուղերձ էր՝ հնարավորինս շուտ վերադառնալ բանակցային, կառուցողական դաշտ:
- Որքանո՞վ են այդ կոչերը պատերազմական գործողությունների համար հիմք նախապատրաստում:
- Ալիևի նմանատիպ ելույթները ևս մեկ անգամ գալիս են փաստելու, որ Ադրբեջանը հետ չի կանգնում ռազմական ճանապարհից և դեռևս փորձեր է անում մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, իսկ այդ փորձերն ամբողջությամբ ձախողվելու են: Այդուհանդերձ, կրկին ու կրկին Ալիևը ամբողջ աշխարհին ապացուցում է, որ ինքը ռազմական լուծման է ցանկանում գնալ: Այլ բան, որ քանի որ սադրանքներն արագորեն տապալվում են, հետագա շարունակականություն չի կարողանում ապահովել:
Ես վստահ եմ, որ Ալիևը շատ կցանկանար կրկին անցնել ռազմական գործողությունների, կասկած չունեմ դրանում, բայց այս պահին դա նրան չի կարող հաջողվել, որովհետև Տավուշի դեպքերից հետո Ալիևը հասկացավ, որ նմանատիպ կորուստների հետևանքով ինքը կարող է նույնիսկ իշխանությունը կորցնել: Դա շատ է բարկացնում ադրբեջանցի ժողովրդին և այդ պարտությունների համար մեղավորներ են փնտրվում, իսկ Ալիևի քարոզչական թեզերը արագորեն պայթում են, ուստի բնականաբար, մենք պետք է պատրաստ ու զգոն լինենք:
Այդուհանդերձ, այս պահին Ալիևը փորք ինչ փորձում է լարվածությունը տեղափոխել այլ դաշտ, ինչպիսիք են միջհամայնքային բախումներին ուղղված ադրբեջանական սադրանքները կամ թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Այսինքն՝ քարոզչական շղարշ է ուզում հաղորդել՝ ցույց տալով, որ մենք չենք հանգստացել, պահում ենք լարվածությունը և դրանով փորձում է թոզ փչել սեփական ժողովրդի աչքերին: Բայց ավելի լայնամասշտաբ գործողությունների գնալն այս փուլում հենց իր համար հեռանկարային չի լինի:
Շարունակությունը՝ lragir.am-ում։
comment.count (0)