Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը հրաժարական է տվել |1in.am|

1in.am: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Առաջին լրատվական»-ի տեղեկությունը հաստատեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

Ստեփանյանը մինչեւ 2017 թվականը Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր, իսկ վարչության պետի պաշտոնում նշանակվել էր Տարոն Մարգարյանի հրամանով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով