Եգիպտոսում Հայաստանի դեսպանության կողմից գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է շուտ կազմակերպվի մեր քաղաքացիների ապահով վերադարձը Հայաստան։
«Դեսպանության կողմից արդեն իսկ բանակցություններ են տարվում՝ հնարավորության դեպքում վերադարձը կազմակերպել արդեն իսկ այսօր», - փոխանցեց Նաղդալյանը։
Տեղեկացնենք, որ A&R tour ընկերության միջոցով Երևանից Հուրգադա մեկնած 100-ից ավելի ՀՀ քաղաքացի երեկ չէր կարողացել վերադառնալ Հայաստան, քանի որ թռիչքը չի կայացել։ Պարզվել է, որ տուրիստական ընկերությունը չի կատարել իր ֆինանսական պարտավորությունները ավիաընկերության նկատմամբ։
Սակայն տուրիստական ընկերությունների մի քանի ղեկավարներ խնդրի վերաբերյալ հրատապ ասուլիս էին կազմակերպել ու հայտարարել, որ տարբեր հաշվարկներով՝ A&R-ի թռիչքներով Հուրգադա մեկնած և այս պահին Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկների ընդհանուր թիվը մոտ 400-500 է:
comment.count (0)