Թուրքիան և Հունաստանը կքննարկեն լարվածության թուլացման մեխանիզմները |ermenihaber.am|
13:31 - 04 սեպտեմբերի, 2020

Թուրքիան և Հունաստանը կքննարկեն լարվածության թուլացման մեխանիզմները |ermenihaber.am|

ermenihaber.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Թուրքիան և Հունաստանը համաձայնության են եկել բախումների կանխարգելման նպատակով տեխնիկական քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ։

«Թուրք և հույն առաջնորդների հետ տեղի ունեցած քննարկումներից հետո երկու դաշնակից երկրներն Արևելյան Միջերկրականում ռազմական բախումների կանխարգելման մեխանիզմներ ստեղծելու և վթարային միջադեպերի ռիսկերը նվազեցնելու նպատակով համաձայնության են եկել՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում տեխնիկական քննարկումներ անցկացնելու շուրջ», - ասված է Ստոլտենբերգի հրապարակած գրավոր հայտարարության մեջ։

Ստոլտենբերգը Թուրքիային և Հունաստանին անվանել է «երկու կարևոր դաշնակից»՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ամենահարմար բանակցությունների հարթակն է ընդհանուր անվտանգության խնդիրների քննարկման համար։

Ստոլտենբերգը նշել է նաև, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է մշտապես ակտիվ կապ պահպանել դաշնակից երկրների հետ՝ լարվածության կանխարգելման համար լավագույն լուծում գտնելու նպատակով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել