tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Չավուշօղլուի խոսքով՝ Ֆրանսիայի առաջնորդը «հիստերիայի մեջ է ընկել» լիբիական և սիրիական հակամարտությունների զարգացման, ինչպես նաև Միջերկրական ծովի արևելյան սահմանների շուրջ վեճի պատճառով, գրում է eadaily.com-ը։
«Լիբիայում ֆրանսիացիները աջակցեցին խռովարար Հաֆթարին և լուրջ սխալ գործեցին»,- Անկարայում լրագրողների առջև ելույթի ժամանակ ասել է Չավուշօղլուն՝ հավելելով․ «Ամեն ինչ փոխվել է, Հաֆթարը պարտություն է կրել, իսկ Մակրոնն ընկել է հիստերիայի մեջ»։
Այնուհետև Չավուշօղլուն ասել է, որ Ֆրանսիան ամենաշատն է Հունաստանին սադրում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, և Փարիզին կոչ է արել Անկարայի հետ համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու համար:
«Ֆրանսիայի կողմից նման հիստերիկ պահվածքի կարիք չկա, դա ծիծաղելի է։ Մենք ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն ենք»,- եզրափակել է նա։
comment.count (0)