Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին։
Այս մասին իրազեկում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Մեր շնորհավորանքները բերեցինք նրան պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ կարևոր առաքելության մեջ։
Հանդիպմանը նաև մեր գոհունակությունը հայտնեցինք Ազգային գրադարանի և Մայր Աթոռի Մատենադարանի միջև ձևավորված տարիների սերտ գործակցության առիթով»,-ասված է գրառման մեջ։
comment.count (0)