ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Նախագծերը նախատեսում են անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին միջամտություն։ Դրական գնահատելով անմիջական դատական վերահսկողության սահմանումը՝ անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին միջամտության նկատմամբ, գտնում ենք, որ Նախագիծը անհրաժեշտ է լրացնել անհրաժեշտ կարգավորումներով անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության գործուն երաշխիքների ապահովման նպատակով։
ՀՔԱՎ-ը, ի թիվս այլնի, առաջարկում է.
1. ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշմամբ ամրագրված լրացուցիչ երաշխիքների առկայությունն օրենսդրական մակարդակով, մասնավորապես՝ քննման, փորձաքննության ենթարկվելու կամ նմուշներ տալու պարտականությունը հարկադրաբար կատարելու դեպքում՝ ապահովել բժիշկի մասնակցությունը։
2. նախատեսել նախքան ֆիզիկական ուժի կիրառումը բժշկի կողմից եզրակացության տրամադրումը՝ անձի առողջական վիճակի և իրականացվող միջամտության համատեղելիության վերաբերյալ,
3. ապահովել անձի համար միջամտության բնույթի, կիրառվող մեթոդների և միջոցների մասին տեղեկության հասանելիություն,
4. սահմանել, որ անձի ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը իրականացվում է՝ հաշվի առնելով 1) հանցագործության ծանրությունը (հանցագործության հանրային վտանգավորության աստիճանը, այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը), 2) հարկադրանքի բնույթը, աստիճանը, 3) անձի առողջության համար վնասի առաջացման հնարավոր վտանգները։
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
comment.count (0)