ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը:
Նա, մասնավորապես, գրել է․
«Հիմնովին հերքում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Թարթառի շրջանի ուղղությամբ կրակ վարելու Հայաստանին ուղղված մեղադրանքը:
Այս բացարձակ սուտ տեղեկատվությամբ ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում խաղաղ բնակավայրերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների համար»։
Ավելի ուշ, Շուշան Ստեփանյանը հայտնեց, որ Աղջաբեդի շրջանը կրակի տակ պահելու մասին լուրը ևս կեղծ է: Հայկական կողմը պահպանում է հումանիտար հրադադարի ռեժիմը և կասեցնում է այն խախտող Ադրբեջանի հարձակողական գործողությունները:
comment.count (0)