Հաագայում կայացել է Ֆրանկոֆոն դեսպանների հանդիպումը VVD կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակի հետ։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Նոյեմբերի 4-ին, տեղի ունեցավ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի առցանց հանդիպումը, որի գլխավոր հյուրն էր Նիդերլանդների վարչապետի գլխավորած VVD կուսակցության անդամ` արտաքին քաղաքական հարցերով կուսակցության խոսնակ, խորհրդարանի պատգամավոր՝ Սվեն Կոպմանսը:
Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ` Նիդերլանդներում Հայաստանի դեսպան՝ Տիգրան Բալայանի ղեկավարությամբ կայացած հանդիպմանը, Սվեն Կոպմանսը ներկայացրեց՝ հաջորդ տարի ակնկալվող ընտրություններից առաջ իր կուսակցության տեսլականը՝ արտաքին քաղաքականության, Եվրոպական, մերձավորարևելյան զարգացումների, Նիդերլանդներ- ԱմերիկայիՄիացյալ Նահանգներ, Նիդերլանդներ – Չինաստան, ինչպես նաև մի շարք այլ տարածաշրջանների վերաբերյալ:
Դեսպան Բալայանի նախաձեռնությամբ նաև անդրադարձ կատարվեց ունեցավ Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային, որի կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշեցին Թուրքիայի գործողություններն անընդունելի են և անհրաժեշտ են հստակ գործողություններ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները:
comment.count (0)