Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները այս պահին ազատության մեջ են
00:00 - 13 նոյեմբերի, 2020

Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները այս պահին ազատության մեջ են

Ազգային֊ժողովրդավարակամ բևեռի նախաձեռնող խմբի անդամները այս պահին ազատության մեջ են։ Այս մասին տեղեկանում ենք «Սասնա Ծռեր համահայկական շարժման» ֆեյսբուքյան էջից։
 
«Սիրելի հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամները, ինչպես նաև բևեռի մի խումբ մասնակիցներ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու համար ներգրավել են որպես կասկածյալներ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Այս պահին նրանք ազատության մեջ են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել