tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առանցքային էր, կարգավորմանը նախորդել է ինտենսիվ բազմօրյա աշխատանք: Այս մասին RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Դերը առանցքային էր: Ստորագրմանը նախորդել է շատ շատ օրերի լարված, երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանք: Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ղեկավարն «անընդհատ կապի մեջ էր» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Եվս մեկ անգամ կրկնում եմ, դա մեկ օր չի տևել», - ավելացրել է Պեսկովը:
comment.count (0)