armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են:
Այս մասին ասացին ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնեցին վարչությունից:
Պետական վերահսկողության ծառայությունից էլ հերքեցին Գրիգորյանին վերաբերող մեկ այլ շրջանառվող լուր, թե փոխվարչապետի գրասենյակում ստուգումներ են սկսել:
«Նման բան չկա, այդ ամենն ապատեղեկատվություն է»,-նշել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը:
comment.count (0)