ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ
 |azatutyun.am|
16:09 - 24 հունվարի, 2021

ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսով քննարկել են միջազգային մի շարք խնդիրներ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ հեռախոսով քննարկել են երկու երկրների արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ հարաբերություններին:

Նախագահ Բայդենը նշել է միջազգային կազմակերպությունների հետ Միացյալ Նահանգների և Բրիտանիայի համագործակցության կարևորությունը հատկապես կլիման պաշտպանելու և կորոնավիրուսի համավարակը զսպելու հարցերում:

Բայդենը խոսել է տրասնատլանտյան կապերը վերականգնելու անհրաժեշտության մասին, կարևորելով հավաքական անվտանգության և ընդհանուր արժեքների պաշտպանության հարցում ՆԱՏՕ-ի առաքելությունը:

Բայդենը և Ջոնսոնը վերահստատել են հավատարմությունը մարդու իրավունքների և դեմոկրատիայի գաղափարներին:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել