Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացն առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան |tert.am|
15:12 - 27 հունվարի, 2021

Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացն առաջիկա մեկ ամսում ավարտին կհասցվի. Հովիկ Աղազարյան |tert.am|

tert.am: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում է, և այստեղ մեր առաջին աշխատանքային հանդիպումն է, որը պետք է նվիրված լինի ճանապարհների ապաշրջափակման քննարկմանը, թե որտեղ, ոնց, ինչ պատասխանատվությամբ, ինչ համամասնությամբ և ինչ հեռանկարներով այդ գործընթացը պետք է տեղի ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

«Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ մեր շատ հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտի գործընկերներ անհանգստություն ունեն, թե ինչու հայտնի հայտարարության մեջ ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս ամբողջությամբ չավարտած՝ մենք անցնում ենք ճանապարհների ապաշրջափակմանը: Բանն այն է, որ վաղվա  հանդիպումով չի քննարկվելու այդ գործընթացն ամբողջությամբ: Դա երկարատև պրոցես է, հետևաբար, գերիների վերադարձման ծանր գործընթացը, որը, կարծում եմ՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում ավարտին կհասցվի, հետևաբար, եկեք չկապենք այս աշխատանքային խմբի գործունեության հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել