armenpress.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք Ուհան Էին ժամանել կորոնավիրուսի առաջացումն ուսումնասիրելու համար, ավարտել են երկշաբաթյա կարանտինը: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ մասնագետների միջազգային անձնախումբը դուրս Է եկել հյուրանոցից, նստել ավտոբուս եւ մեկնել դաշտային աշխատանքների: ԱՀԿ-ի փորձագետներն Ուհան են ժամանել հունվարի 14-ին: Ժամանումից հետո նրանց տարել են երկշաբաթյա կարանտինի, որի ժամանակ գիտնականները տեսակապով կոնսուլտացիաներ են վարել իրենց չինացի գործընկերների հետ: Ավելի վաղ ԱՀԿ-ում բազմիցս հայտարարել են, որ կորոնավիրուսով առաջին վարկման աղբյուրի որոնումներն անհրաժեշտ Է սկսել Չինաստանի Ուհան քաղաքից:
Անցյալ տարվա ամռանը ՉԺՀ Էին այցելել երկու փորձագետներ հիմնական առաքելության նախապատրաստման համար: Այդ ուղեւորության արդյունքն Է կազմակերպության մասնագետների եւ Չինաստանի մշակած փաստաթուղթն «ԱՀԿ-ի ղեկավարության ներքո միջազգային խմբի հետազոտությունների եւ գործունեության ծրագրի մասին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)