tert.am: Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում է Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք Թուրքիան անվանում է «խաղաղապահ գործողություններ», հայտնում է Greek City Times-ը:
«Լավ բարիդրացիական հարաբերությունների համատեքստում մենք պնդում ենք, որ երկրները պետք է խուսափեն ցանկացած շանտաժից», - ասել է Դենդիասը՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնի հետ համատեղ հայտարարության ընթացքում և շեշտել, որ Հունաստանը նպատակ ունի խթանել խաղաղությունն ու բարգավաճումը: Այս համատեքստում էլ կազմակերպվել է երեկ կայացած «Ֆիլիա» համաժողովը՝ յոթ այլ երկրների հետ համատեղ: Դենդիասը շեշտել է, որ համաժողովն ուղղված չէ որևէ մեկի դեմ և այն պարզապես բազմակողմ համագործակցության ջանք է և այն բաց է միջազգային իրավունքը հարգող և տարածաշրջանում կայունության ամրապնդանը աջակցող բոլոր երկրների համար:
Դենդիասը նշել է, որ Հունաստանը լիովին աջակցում է Իրաքի միասնությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում Իրաքի տարածք բոլոր անօրինական ներխուժումները, որոնք հայտնի են որպես «խաղաղապահ գործողություններ»: Հունաստանը կարծում է, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն խաղաղությամբ և միջազգային իրավունքի հիման վրա:
Երկու նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպման մասին, որի շրջանակներում Դենդիասը կլինի Բաղդադում, Իրբիլում և Բասրայում: Իրաքի արտգործնախարարը Հունաստանի հետ հարաբերությունները պատմական է որակել և շեշտել, որ իր երկիրը հատկապես գնահատում է ահաբեկչության դեմ պայքարում Հունաստանի աջակցությունը:
comment.count (0)