tert.am: ԳՇ կորպուսների հրամանատարների հայտնի հայտարարությունից հետո բազմաթիվ գեներալներ՝ ԱԱԾ-ի և Ոստիկանության, դիմում են գրել, որ միանան այդ հայտարարությանը, դրա համար նախաձեռնեցինք արտահերթ նիստ հետևյալ օրակարգով՝ ռազմական դրության չեղարկում և ստեղծված իրավիճակի քննարկում: Փաստաթղթերը ժամանակին ուղարկվել Է ԱԺ քարտուղարություն, աշխատակազմն ասել է, որ ընթացքի մեջ է 17:30 նշանակված էր նիստը եկանք դուռը փակ է, սա նշանակում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է. լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խոսակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Հարցին, եթե այս նիստը չկայանա ի՞նչ պետք է լինի, ի՞նչ են պատրաստում անել, Մելքումյանը պատասխանեց՝ ինչ պատրաստվում են անել, չեն ասում, անում են: Նա նշեց, որ 17-ի ձևաչափով հայտարարվել է, որ այսօր վճռական օր է ժողովուրդը չի հեռանա և կսպասեն դեպքերի ընթացքին. «Բազմաթիվ այլ կառույցների ներկայացուցիչներ միանում են հրաժարականի պահանջին դեպքերը պետք է հանգուցալուծվեն, եթե այս երկիրը այս ճգնաժամում մնա դա նշանակում է, որ մենք պետականություն ենք կորցնում»:
Միքայել Մելքումյանը նշեց, որ ընդդիմության պահանջն ավելի գերարդիական է դառնում, որովհետև չի կարող ճգնաժամ առաջացրած անձը՝ բարձրագույն պաշտոնյան, անցումային փուլում մնա վարչապետ. «Ասում են՝ թող աշխատի Սահմանադրության դրույթը, հրաժարական տուր, թող երկու յոթնօրյակում կառաջադրեն, չեն առաջադրի, թող Սահմանադրությունը աշխատի, ինչի՞ ենք ուզում շրջանցել այն և պայման դնել: Այսօր հրապարակում մենք առաջարկեցինք, որ կարող է հանդիպման և քննարկման մեկ պահանջ լինել՝ անհապաղ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն, այսինքն՝ քննարկում ենք հրաժարականի և հումանիտար միջանցք տրամադրելու խնդիրը:
Հարցին, թե ԳՇ պետի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը որակում է, որպես ռազմական հեղաշրջման փորձ, պատասխանեց, որևէ ռազմական հեղաշրջման փորձ չկա. «Պատերազմից անցել է 4 ամիս ասել, որ Գլխավոր շտաբը և Զինված ուժերը ամբողջ ընթացքում ցուցաբերել են պետական մտածողություն՝ չեն միջամտել, քանի որ դանակը հասել է ոսկորին, իրենք հասկանում են, որ մենք կարող ենք հայրենիք կորցնել՝ ամբողջ բանակը ջախջախված է, սահմանները չենք կարողանում պահել: Վերջին կաթիլն իմ կարծիքով եղավ «Իսկանդեր»-ի մասին հայտարարությունը, ինձ այնքան զանգեր եղան օրենսդիր մարմիններից, նաև Ռուսաստանից, ի՞նչ պետք է մենք պատասխանենք»:
Շարունակությունը կարդացեք tert.am-ում։
comment.count (0)