Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում․ Արամ Մանուկյանը՝ «Մարտի 1-ի» գործով դատավարության մասին |1lurer.am|
21:00 - 01 մարտի, 2021

Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում․ Արամ Մանուկյանը՝ «Մարտի 1-ի» գործով դատավարության մասին |1lurer.am|

1lurer.am: Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչների ու Մարտի 1-ի զոհերի հարազատների մասնակցությամբ այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել Մարտի 1-ի և 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Այնուհետև ՀԱԿ անդամները, համակիրները Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ ծաղկեպսակ են դրել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարակից պուրակում՝ ի հիշատակ 13 տարի առաջ կատարված հետընտրական արյունալի իրադարձությունների զոհերի:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Մարտի 1-ի» գործով դատավարությանը, նաև մտահոգություն հայտնել, որ առ այսօր բացահայտված չեն սպանությունները:

Արամ Մանուկյանը դատական պրոցեսը որակել է թատերական ներկայացում: «Սա ֆարս է, սա ներկայացում է, սա անպատասխանատվություն է զոհերի նկատմամբ, էս երկրի ու երկրի ապագայի նկատմամբ, պետականության նկատմամբ: Այսպես չի կարելի երկրի հետ վարվել, այսպես չի կարելի արդարության հետ վարվել, ծաղրուծանակի վերածել ամեն ինչ: Փաստ է` 13 տարի անցել է, և ոչ մի գործ առաջ չի գնում»,- ասել է նա՝ վստահեցնելով. «Մենք գոնե շահագրգիռ կողմ ենք, որ Մարտի 1-ը բացահայտվի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել