Պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը կարող է բարձրանալ |hetq.am|
13:50 - 15 մարտի, 2021

Պայմանագրային զինծառայողների տարիքային շեմը կարող է բարձրանալ |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է պայմանագրային զինծառայողների ծառայության համար թույլատրելի տարիքային ցենզը բարձրացնել: Նախագիծը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ում խոսքով` պատերազմից անմիջապես հետո խնդիր կա պայմանագրային զինծառայողներով ավելի շատ համալրել բանակը:

Ըստ նրա` Կապան, Գորիս համայնքների բնակիչներից առաջարկ են ստացել օրենքի համապատասխան դրույթը փոխել, որի համաձայն՝ 45 տարեկանից հետո անհնար է շարունակել պայմանագրային զինծառայությունը: Մարուքյանի խոսքով` առաջարկում են շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը, որպեսզի ֆիզիկապես լավ պատրաստված ու զինծառայության փորձով անձինք կարողանան շարունակեն ծառայել բանակում, ոչ թե ստիպված այլ աշխատանք փնտրելով ու չգտնելով՝ արտագաղթեն երկրից:

Մարուքյանը նաև հավելեց, որ բարձրագույն սպայական կազմի համար զինծառայության շեմը բարձր է, եթե գեներալներին բանակում պահելու ցանկություն կա ավելի բարձր շեմով, ապա նույնը պետք է լինի նաև շարքային կամ ենթասպա զինծառայողների համար:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ողջունեց նախագիծը, սակայն նշեց, որ ըստ իրեն՝ 63 տարեկան շեմը բարձր է: Մարուքյանն արձագանքեց` 63-ից հետո կնքվող պայմանագերը չեն կարող շարունակվել, եթե տվյալ անձի ֆիզիկական պատրաստվածությունը չբավարարի զինծառայության համար, ադ դեպքում նա կզորացրվի օրինակ՝ 57-ում, հետևաբար չի կարող ծառայել մինչև 63-ը:

Նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը ողջունեց նախագիծը, սակայն ընդգծեց` զինծառայության ժամանակ առողջական տվյալների որոշակի չափանիշներ կան, որոնցում տարիքը պարտադիր հատկանիշներից է, և որքան էլ առողջական տվյալները բավարարեն, որոշակի տարիքի դեպքում լինելու է ֆիզիոլոգիական կաշկանդվածություն: Խաչատրյանը սակայն նշեց, որ շեմի բարձրացման հարցն արդարացված է:

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ողջունելով նախաձեռնությունը, այդուհանդերձ որոշակի առարկություններ ներկայացրեց: 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել