factor.am: Կառավարությունը մշակել է օրենքի նախագիծ, որով հնարավություն է տրվելու բանակից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին կատարել համապատասխան վճարումներ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում:
ՀՀ Կառավարությունն առաջարկում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ ՔՕ միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Նախագծում նշված է, որ համաներումը կիրառվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է՝ դատարան։
comment.count (0)