Նրանք ռազմագերիներ են, բայց պատանդի կարգավիճակում են․ այն խայտառակ վիճակը, որ մոտ 200 անձ կա գերեվարված, արագ պետք է կարգավորվի․ Մելքումյանը հայ ռազմագերիների հարցը բարձրացրել է ԵԽԽՎ-ում
12:58 - 19 ապրիլի, 2021

Նրանք ռազմագերիներ են, բայց պատանդի կարգավիճակում են․ այն խայտառակ վիճակը, որ մոտ 200 անձ կա գերեվարված, արագ պետք է կարգավորվի․ Մելքումյանը հայ ռազմագերիների հարցը բարձրացրել է ԵԽԽՎ-ում

Այսօր առավոտյան Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի առավոտյան նիստում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը, որտեղ կային նաև ադրբեջանցիներ։ Այդ խմբում նրանց թիվը մեծ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Մենք ներկայացրինք ստեղծված իրավիճակը. նրանք ռազմագերիներ են, բայց, ըստ էության, պատանդի կարգավիճակում են գտնվում, և այն խայտառակ իրավիճակը, որ մոտավորապես երկու հարյուրի մոտ գերիներ կան գերեվարված, արագ պետք է կարգավորվի։

Այսինքն՝ այն խնդիրը, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է այն փաստը, որ դա չի կատարվում, հստակ ներկայացվեց քննարկման ժամանակ։

Ընդամենը նրանց հակափաստարկն այն էր, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ։

Այսինքն՝ այս քաղաքական խմբում իմ կողմից հստակ դրվեց այս հարցադրումը։ Վաղը երեկոյան, երբ պետք է լիագումար նիստում քննարկվի այս հարցը, մեզ համար ակնհայտ է, որ ադրբեջանցիների միակ թեզն այն է, որ նրանք ընդամենը ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ»,-գրել է Մելքումյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել